ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կմասնակցի Իրանի հարցով Պակիստանում կայանալիք բանակցությունների հաջորդ փուլին՝ հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆի և նախագահի փեսա Ջարեդ Քուշների հետ՝ Սպիտակ տնից հայտնել են CNN հեռուստաալիքին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել էր, թե փոխնախագահը կմասնակցի բանակցությունների վերջին փուլին։               
 

Երբեմն լավ գործերն արվում են նաև առանց ավելորդ ցուցամոլության

Երբեմն լավ գործերն արվում են նաև առանց ավելորդ ցուցամոլության
19.03.2026 | 14:22

Չգիտեմ՝ ով կհիշի, 2003-ից 2008 թվականներին «Արմեն-Ակոբ» հեռուստաընկերությամբ եթեր էր հեռարձակվում «Գյուղամեջ» հաղորդաշարը, որի ռեժիսորը ես էի: Երբ դեռ նոր էինք սկսում, հեղինակը որպես տարբերակ առաջարկեց, որ ինքն էլ կադրում լինի, գյուղի մարդկանց խոսեցնի: Ի դեպ, շատ լավ, գրագետ և այսօրվա հաղորդավարներից շատերից արտաքնապես շատ ավելի բարետես հեղինակ ուներ մեր հաղորդաշարը: Սակայն մտածեցինք, որոշեցինք, որ ֆիլմային ֆորմատով պետք է անենք հաղորդումը, հումորով էլ ավելացրեցինք՝ եկեք գյուղի ֆոնը մեր ներկայությամբ չփչացնենք:

Մեր օրերում, երբ բոլորը ցանկանում են որքան հնարավոր է շատ երևալ, ցուցադրել ինչ են հագնում, ցուցադրել ինչ են ուտում, իրենց ցուցադրել, անկախ նրանից, ընդհանրապես կադրում երևալու բա՞ն են, թե չէ, գուցե պատմածս տարօրինակ թվա, բայց իմացեք, որ այդպես էլ է լինում: Դա ասում եմ, որպես միշտ կադրի հետևում գտնված մարդ: Երբեմն լավ գործերը արվում են նաև առանց ավելորդ ցուցամոլության և առանց փառասիրության դրսևորումների: Նման առիթների դեպքում միշտ հիշում եմ իմ սիրելի ֆիլմերից մեկի ,,Зайчик,, ֆիլմի այն դրվագը, երբ ասում է՝ любите искусство в себе, а не себя в искусстве.

Գուցե այս նախընտրական շրջանում, երբ շատերն ի ցույց են դնում իրենց եղած և հատկապես չեղած առավելությունները, այս գրառումը ժամանակավրեպ թվա, բայց հենց հիմա որոշեցի գրել:

Լավ եղեք, սիրեք ինքներդ ձեզ, բայց ոչ չափից ավելի: Հա, քիչ էր մնում մոռանայի. ինքներդ ձեզ սիրելուց ուշադրություն դարձրեք, որ, բացի ձեզանից, ուրիշ մարդիկ էլ ձեզ սիրեն:

Արամ Աբաջյան

Դիտվել է՝ 2553

Մեկնաբանություններ